Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսկ Պան Գի Մունը Կոնչիտա է «խաղացնում»

Իսկ Պան Գի Մունը  Կոնչիտա է «խաղացնում»
11.11.2014 | 00:32

Օրերս համաշխարհային լրատվամիջոցները որպես շատ կարևոր իրադարձություն հանրությանը «ավետեցին»` Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր «սուղ» ժամանակը սիրահոժար տրամադրել է «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող, անորոշ սեռի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստին: Խնդիրը ոչ միայն այն է, որ թերուս Կոնչիտան արժանացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընդունելությանը, այլև, ու հատկապես այն, որ աշխարհն այսօր կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում տրանսվեստիտն է: Իրաքի հյուսիսում տևական ժամանակ եզդի ժողովրդի նկատմամբ սպանդ է իրականացվում։ Հայաստանի եզդիները բաց նամակով դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և խնդրում «բռնել» ցեղասպան ձեռքը։ Դոնեցկում և Լուգանսկում տարեցներն ու երեխաներն են դառնում նորօրյա նացիստների զոհը, Արևմուտքը «սանկցիաներ» թմրանյութից արբած, հակառակվող երկրներին (Հունգարիա, Չեխիա) սպառնում է նոր մայդաններով, օր օրի վիճակը պայթյունավտանգ է դառնում Վրաստանում և այսպես շարունակ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զբաղված է Կոնչիտա խաղացնելով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ